Lego-ն Speed Masters շարքի նոր հավաքածուներ է թողարկել: Դրանում ներառված են վերջին սերնդի Ford Mustang-ը եւ F-150 Raptor-ը: Այս մասին գրում է motor.ru-ը՝ վկայակոչելով Car and Driver-ը:
Mustang-ի հավաքածուն կազմված է 185 մասից եւ արժե 14.99 դոլար: Իսկ F-150 Raptor-ը կարելի է հավաքել 664 մասից եւ արժե 49.99 դոլար:
Lego ընկերությունը նաեւ Speed Champions շարք ունի: Դրանում ներառված են մրցարշավային ավտոմեքենաներ՝ McLaren, 918 Spyder, McLaren P1 եւ Ferrari 458 GT2:




























