Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հունվարի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պետությունների ղեկավարները մանրամասն քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցեր, մերձավորարեւելյան խնդիրը՝ շեշտադրելով սիրիական հակամարտության լուծման ուղիներ գտնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: