Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի ամերիկացի եւ հոլանդացի գիտնականների թիմը՝ Արջեն Սթոլքի գլխավորությամբ, կարծում է, որ շուտով համակարգիչները կարող են շփվել մարդկանց հետ։ Հաղորդվում է, որ հետազոտության ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են կամավորների ՄՌՏ պատկերները, հայտնում է Svopi-ն։

Գիտնականների խոսքով՝ հաղորդակցման մեջ համակարգիչները 100 տոկոսով չեն կարող փոխարինել մարդուն, քանի որ մեքենան ուղղակի չի կարող հասկանալ, թե ինչ է իրենից ուզում զրուցակիցը։ Որքան էլ խելացի լինի համակարգիչը, նա չի կարող վերլուծել խոսակցության ենթատեքստը։

Արջեն Սթոլքը խաղի հիման վրա հատուկ մեթոդիկա է մշակել, որպեսզի հասկանա, թե ինչպես է տեղի ունենում մարդու եւ համակարգչի միջեւ շփումը։ Հեղինակի մտահղացման համաձայն՝ խաղին կարող են մասնակցել 2 կամավոր, որոնք, խաղի կանոնների համաձայն, շփվում են առանց ժեստերի եւ բառերի։ Պարզվում է, որ այդ ընթացքում ակտիվանում է ուղեղի աջ կիսագնդի քունքային հատվածը։ Այդ տվյալները կօգնեն մասնագետներին հասկանալ խոսքի ճանաչողական բաղադրիչը եւ սովորեցնել դա նաեւ համակարգչին։