Հայաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» վարժանքները, որոնց մասնակցում են Եվրաատլանտյան գործընկերության, Միջերկրածովյան երկխոսության անդամ 15 պետությունների, նաեւ 11 այլ երկրների ներկայացուցիչներ, մոտ 600 մասնակից եւ 40 դիտորդներ (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանում ՆԱՏՕ-ի վարժանքները նվիրված են տարերային աղետների հետեւանքների վերացմանը:

Լուսակերտում բացելով վարժանքների գործնական մասը՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հիշեցրել է, որ Հայաստանում դեռ թարմ է հիշողությունը 1988թ. Սպիտակյան երկրաշարժի մասին: Նրա խոսքով, Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում ընդհանրապես բացակայում են տարերքների կառավարման մեխանիզմը, չկային փրկարարներ, քաղաքացիական բնակչության փրկության բոլոր ծարգրերը միայն թղթի վրա էին: Կարելի էր փրկել հազարավոր կյանքեր, եթե օպերատիվ միջամտություն լինել, սակայն ԽՍՀՄ-ի «երկաթյա վարագույըրը բացվեց միայն երեք օր անց, թեեւ այդ ժամանակ էլ գործողությունների համակարգում չկար: Սպիտակի երկրաշարժի դառը փորձից հետո միայն ստեղծվեց Որոնողական-փրկարարական գործողությունների միջազգային խորհրդատվական խումբը (INSARAG), հայտնեց նախարարը՝ ընդգծելով, որ կազմակերպության արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է Երկրագնդի այն մասերում, որտեղ երկրաշարժեր են եղել:

ԱԻՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին վարժանքները Հայաստանում անցկացնելու որոշման համար, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ցուցադրել հայ փրկարարների հնարավորությունները, այլեւ փորձի փոխանակում անցկացնել աշխարհի լավագույն մասնագետների հետ:

«Հայաստան 2010» զորավարժություններում կմասնակցեն 15 երկրների ներկայացուցիչներ Եվրաատլանտյան գործընկերությունից, Միջերկրածովյան երկխոսությունից, ինչպես  նաեւ 11 այլ պետություններից՝ ընդհանուր առմամբ 600 մասնակից եւ 40 դիտորդ։

Զորավարժությունները տեղի կունենան երեք փուլերով՝ նախապատրաստական աշխատանքներ, հրամանատարաշտաբային զորավարժություններ (սեպտեմբերի 11-13), երկրորդ փուլ՝ դաշտային զորավարժություններ (սեպտեմբերի 14-15), երրորդ փուլ՝ քննարկումներ եւ արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 16)։

Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները նվիրված կլինեն տարերային աղետների հետեւանքների վերացմանը։

Կառավարության որոշմամբ «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի 2 «Բոինգ» ինքնաթիռների, ռուսական եւ ղազախական ԻԼ-76-երի սպասարկաման համար Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայությանը հատկացվել է 20240,0 դրամ (մոտ 55 հազար դոլար)։ Այդ ինքնաթիռները Հայաստան կբերեն դաշտային փրկարարական զորավարժությունների համար անհրաժեշտ սարքավորումներ։

Ինչպես արդեն հայտնել է NEWSa.m-ը, համաձայն զորավարժությունների սցենարի՝ սեպտեմբների 11-ին՝ ժամը 09։05-ին, ՀՀ Կոտայքի մարզում երկրաշարժ է տեղի ունենում, որի արդյունքում մահանում են 12 հազար, վիրավորվում 17 հազար մարդիկ։ Շարքից դուրս են եկել ջրամատակարարման եւ կոյուղու, կապի, գազա եւ էներգամատակարարման համակարգերը, տրանսպորտը, հրդեհվել են մի շարք հիվանդանոցներ, հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել։ Սցենարի համաձայն՝ վթար է տեղի ունեցել նաեւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քիմիական գործարանում, մթնոլորտ  է նետվել 4 տոննա քլոր, վթարվել է քիմիռեակտիվներ տեղափոխող բեռնատարը։

Նաեւ, անհայտ վարակի հետեւանքով թռչնաֆաբրիկաներից մեկում սատկել են մի քանի հազար հավեր։ Սցենարի համաձայն, տուժել է նաեւ օդանավակայանը: Հայաստանը աշխարհի երկրներին խնդրում է իրեն օգնություն ցուցաբերել՝ ուղարկելով համապատասխան տեխնիկա եւ մասնագետներ։

Նշենք, որ վարժանքներին մասնակցում են նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, որ մասնակցության համար թուրքական կողմը ժամանակավորապես կբացի Հայաստանի հետ սահմանը: Սակայն NEWS.am-ը հայտնել էր, որ թուրք մասնագետներն ու թուրքական տեխնիկան Հայաստան են ժամանելու Վրաստանի տարածքով, ինչն էլ տեղի ունեցավ:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի