Տոկիոյում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում այսօր տատամի դուրս եկան Հայաստանի բոլոր ներկայացուցիչները եւ բոլորն էլ ձախողվեցին: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երկու հաղթանակից հետո պարտվեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին եւ դուրս մնաց պայքարից: Չեմպիոնի կոչումը նվաճեց ուզբեկ Ռիշոդ Սոբիրովը:

66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը միայն մեկական հաղթանակ տարան, որից հետո պարտություն կրեցին եւ ավարտեցին ելույթը: Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Ջանփեյ Մորիշիտան:

48 կգ քաշային Գայանե Հարությունյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում: Ոսկին բաժին հասավ ճապոնացի Հարունա Ասամիին: