Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները: Կիսաեզրափակիչում ամերիկացիներն առանց դժվարության պարտության մատնեցին Լիտվայի հավաքականին` 89:74: ԱՄՆ-ի կազմում 38 միավոր վաստակեց Քեւին Դյուրանտը:

Համառ պայքարում անցավ կիսաեզրափակիչի Սերբիա – Թուրքիա հանդիպումը: Մինչեւ մեծ ընդմիջում զգալի առավելություն ունեին սերբերը եւ առաջ էին 9 միավորով, սակայն երրորդ եւ չորրորդ քառորդներում Թուրքիայի հավաքականը կարողացավ վերադարձնել կորցրածը եւ հաղթեց ընդամենը մեկ միավորի առավելությամբ` 83:82:

ԱՄՆ - Լիտվա - 89:74 (23:12, 19:15, 23:26, 24:21)
ԱՄՆ. Դյուրանտ (38), Օդոմ (13), Ուեսբրուք (12)
Լիտվա. Յավտոկաս (15), Պոցիուս (13), Կալնիետիս (10)


Սերբիա — Թուրքիա — 82:83 (20:17, 22:18, 21:25, 19:23)
Սերբիա. Կեշել (18), Կրստիչ (15), Սավանովիչ (15), Տեոդոսիչ (13)
Թուրքիա. Թուրքօղլու (16), Օնան (14), Արսլան (12), Տունչերի (12)