Իրանը հանել է Արաքի ռեակտորի ակտիվ գոտին։ Այս մասին հունվարի 14-ին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, փոխանցում է Lenta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։
ԱԷՄԳ տեսուչները հունվարի 14-ին սկսելու են ստուգել, թե որքանով է Թեհրանը պահպանում միջուկային գործարքի իր մասը։
«Ռեակտորի ակտիվ գոտին կծածկվի ցեմենտով»,- ասել է նա։ Քամալվանդիի խոսքով՝ միջուկային գործարքի կատարումից հետո շատ շուտով վրա կհասնի Իրանի դեմ ԱՄՆ, ՄԱԿ ԱԽ եւ ԵՄ գործող պատժամիջոցները չեղարկելու ժամանակը։
Ընդ որում, գործակալության տեղեկություններով, ԵՄ-ն մինչեւ հունվարի 28-ը հետաձգել է Թեհրանի դեմ սահմանափակող միջոցների չեղարկումը։ Բրյուսելում ցանկանում են վստահեցնող տեղեկություններ ստանալ այն մասին, որ Իրանը կատարել է պարտավորությունների իր մասը։




























