Իրանի իշխանությունները քննարկում են միակողմ կարգով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմը չեղարկելու հնարավորությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սանային:
«Դա լուրջ առաջարկ է»,- ընդգծել է նա:
Սանայիի խոսքով, երկրի իշխանությունները կքննարկեն այս հարցը եւ «անպայման կսատարեն առաջարկը»:




























