Թուրքիայում համազգային հանրաքվեի մասնակիցների 57,96 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին: Այսպիսին են քվեարկության նախնական արդյունքները քվեաթերթիկների 99,95 տոկոսի հաշվարկից հետո:

Մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 26 փոփոխություն էր առաջարկել՝ թուրքական սահմանադրությունը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու համար: Ընդդիմությունը պնդում է, որ փոփոխությունների ընդունումը վերացնումէ  դատական համակարգի անկախությունը եւ ապագայում կարող է հանգեցնել իսլամիստների բռնապետության:

Հանրաքվեն Թուրքիայում անցել է հանրաքվեն բոյկոտողների զանգվածային ձերբակալությունների ֆոնին: