Մոսկվայում զանգվածային սննդային թունավորում է արձանագրվել շինարարությամբ զբաղվող օտարերկրյա քաղաքացիների մոտ: «Դեպքը տեղի է ունեցել թիվ 10 շինարարական վարչության հանրակացարանում: Ընթրիքից մի քանի ժամ անց, ԱՊՀ երկրներից ժամանած 15 մարդ վատ է զգացել եւ բժիշկ կանչել»,- պատմել են ոստիկանությունում: Թունավորվածները Ուզբեկստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ են:
Բուժզննումից հետո, բոլոր 15 հոգին էլ տեղափոխվել են թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Ինչպես միշտ, մեզ ուտելիք բերեցին: Մենք կերել են ձկով ապուր եւ սալաթ, որից հետո վատ ենք զգացել»,- Life News-ին պատմել է տուժածներից մեկը:
Ներկայումս մասնագետները պարզում են, թե ինչից են թունավորվել շինարարները եւ որտեղից է նրանց մոտ հայտնվել այդ սնունդը:




























