Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ արդեն ընթացիկ տարվա մայիսի տասնութին կներկայացվի նոր օպերացիոն համակարգը: Խոսքը   Android-ի թարմացումների մասին է մինչեւ յոթերորդ տարբերակը:  

Մասնագետները կարծում են, որ նորույթը ծրագրավորողների կողմից կներկայացվի  արդեն I/O համաժողովի ընթացքում: Այդ միջոցառումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսին, տեղեկացնում է  Andro-news-ը:

Ենթադրվում է, որ նոր օպերացիոն համակարգում օգտատերերին մի շարք նոր գործառույթներ են սպասում, որոնք մինչ այդ հասանելի չէին սմարթֆոնների վրա: Համաժողովը տեղի կունենա Մաունթին-Վյու քաղաքում  (Կալիֆորնիայի նահանգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ):