Բահրեյնից Ֆիլիպիններ թռչող ինքնաթիռի չվերթը դարձել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության առարկան՝ ինքնաթիռում տեղի ունեցած պատահարի հետեւանքով: Ինքնաթիռի աղբարկղում, որը վայրէջքից հետո դատարկել են, նորածին է հայտնաբերվել: Տղա երեխան ամբողջությամբ պատված է եղել արյունով եւ փաթաթված է եղել թղթով, ինչից կարելի է ենթադրել, որ երեխան ծնվել է ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ: Նորածին երեխան այժմ իրեն լավ է զգում եւ գտնվում է սոցիալական ծառայությունների վերահսկողության ներքո: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ նորածնի մորը հայտնաբերելու համար, որի նկատմամբ հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի:
Ինքնաթիռը Ֆիլիպինների մայրաքաղաք է իջեւանել Բահրեյնից, որտեղ շատ ֆիլիպինուհիներ աշխատում են որպես հավաքարարներ:





























