Yandex որոնողական կայքում ներկառուցված թարգմանիչը սկսել է ապահովել սինդարիներեն լեզուն, որը հորինել է գրող Ջոն Տոլկինը, տեղեկացնում է   Lenta-ն:

Տոլկինի ստեղծած երեւակայական տիեզերքում սինդարիներեն է խոսում էլֆերի ռասան: Գործառույթի թողարկումը կապել են գրողի ծննդյան օրվա հետ, առայժմ այն աշխատում է ալֆա ռեժիմով:  Էլֆերինից դեպի «Յանդեքս. Թարգմանիչ»-ում ներկայացված  66 լեզուներ եւ հակառակը թարգմանել հնարավոր է միայն ծառայության վեբ-տարբերակում: Բառերը սինդարիներենով արտացոլելու համար օգտագործվում է   Tengwar գիրը:

«Յանդեքս.Թարգմանիչը» բետա վերսիայից դուրս է եկել 2012-ի հունիսին, այն թողարկել էին 2011-ի մարտին: Այդ փուլում ծառայության մեջ մատչելի էին միայն ռուսերեն, ուկրաիներին եւ անգլերեն լեզուները:  

Անգլիացի գրող, բանաստեղծ եւ բանասեր Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինը  (1892-1973) ամենից շատ հայտնի է որպես ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների հեղինակ. «Հոբիթ կամ Այնտեղ եւ հետ», «Օղակների տիրակալը», «Սիլմարիլիոն»: Նրան կոչում են ժամանակակից ֆանտաստիկ գրականության «հայր»:  

Տոլկինը ոչ միայն այնպիսի աշխարհ է հորինել, որում ծավալվում է նրա գրքերի գործողությունը, այլեւ մի քանի արհեստական լեզու է ստեղծել, օրինակ` էլֆերեն, թզուկների եւ օրքերի լեզուներ: 

 «Հոբբիտ» եւ «Օղակների տիրակալը» աշխատանքները էկրանավորվել են Փիթեր Ջեքսոնի կողմից եւ վարձույթում մի քանի մլրդ դոլար են հավաքել: