Ձերբակալվել է Մեքսիկայում գործող գլխավոր թմրամաֆիաներից մեկի պարագլուխ Սերխիո Էնրիկե Վիլյառեալը, ով առավել հայտնի է Էլ Գրանդե եւ Կինգ-Կոնգ մականունով։

Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, նա առավել փնտրվող հանցագործների ցուցակում էր։

Վիլյառեալը «Բելտրան Լեյվի եղբայրներ» նարկոկարտելի ղեկավարության անդամ էր։ Նա ձերբակալվել է Մեխիկոյից արեւելք ընկած Պուելբա քաղաքում իրականացված գործողության ժամանակ, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Էլ Գրանդեին բռնելու համար 2,5 մլն դոլար պարգեւավճար էր խոստացվել։ Նախկինում Էլ Գրանդեն աշխատել է մեքսիկական ոստիկանությունում, սակայն 2007-ին անցել էր կազմավորված հանցավորության կողմը։ Սերխիո Վիլյառեալը մեղադրվում է բազմաթիվ սպանությունների եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ, հայտնում է Lenta.ru-ն: