Հայաստանի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի պատվին Մեսրոպ Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության Ընդունելությունների տան հարեւանությամբ բացվել է անվանական տառ:

«Հայոց գրերի երթ» նախագիծի շրջանակում հայկական այբուբենի անվանական տառեր են ստացել Հայաստանի զարգացման գործում զգալի ներդրում ունեցած հասարակական, մշակույթի եւ պետական գործիչները: Նախագիծն իրականացվում է imyerevan.com կայքի («Երեւան Փրոդաքշնս» ընկերություն) նախաձեռնությամբ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Անչափ շոյված եմ իմ եւ Հայաստանում Beeline-ի գործունեությանը տրված նման բարձր գնահատականի համար եւ ես չեմ կարող թաքցնել հպարտության զգացումն այն զգալի ներդրման համար, որը կատարել է Beeline-ը Հայաստանի զարգացման գործում՝ իր բարեգործական եւ կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության նախագծերով: Երիտասարդություն, երեխաներ, կրթություն, թվային նախագծեր, բջջային տեխնոլոգիաներ եւ հայալեզու հավելվածներ, երաժշտություն եւ մշակութային նախագծեր երեխաների համար. սա միայն կարճ ցանկն է մեր ծրագրերի ուղղությունների, որոնք մենք իրագործում ենք գրեթե Հայաստանի ողջ տարածքում: Շատ հաճելի է, որ այս տառը, իմ մի մասնիկը, որպես Հայաստանի զարգացման գործում իմ փոքրիկ ներդրման խորհրդանիշ, կմնա այստեղ նույնիսկ այս հիանալի երկրում իմ աշխատանքի ավարտից հետո», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տառերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության եւ Մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, բիզնես-հանրության, շոու-բիզնեսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ եւ հյուրեր արտասահմանից: