Նորիլսկից Սանկտ-Պետերբուրգ թռչող Boeing-737-800 ինքնաթիռը սեպտեմբերի 13-ի ստիպված է եղել վերադառնալ Նորիլսկի օդանավակայան` դիմահար ապակու կոտրվելու պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԴ Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունից, ինքնաթիռում գտնվել են 38 ուղեւորներ:

Ինքնաթիռի հրամանատարը օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել եւ ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Նորլիսկի օդանավակայանում: Միջադեպի արդյունքում ոչ-ոք չի տուժել:

Դեպքի կապակցությամբ Դուդինսկի տրանսպորտային դատախազությունը թռիչքների անվտանգության օրենսդրությանը համապատասխան ստուգումներ է սկսել: