Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է իրականացնում Apple-ի հարկային քաղաքականության վերաբերյալ, որի արդյունքում ընկերությանը կարող է 8 մլրդ դոլարի տուգանք սպառնալ, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
Apple-ին կասկածում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս ընկերության ստացած եկամտից եկամտահարկ վճարելուց խուսափելու նպատակով Իռլանդիայում դուստր ձեռնարկությունների օգտագործելու մեջ: «Կուպերտինոցիները» ԱՄՆ-ի սահմաններից դուրս են ստանում իրենց եկամտի մոտ 55 տոկոսը: Bloomberg-ի հաշվարկով, Apple-ը հարկ է վճարում 1,8 տոկոս դրույքով, գրում է Gazeta-ն:
Եթե Եվրահանձնաժողովը որոշում կայացնի Apple-ի համար հարկային ռեժիմը խստացնելու մասին, 2004–2012-ին ընկերության ստացած 64,1 մլրդ դոլար շահույթից 12,5 տոկոս հարկ կգանձեն:



























