Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները հայտնի դառնալուց հետո, Դիարբեքիրի փողոցներ են դուրս եկել արդյունքներից դժգոհ քաղաքացիները:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` արդյունքներից դժգոհ քաղաքացիները հավաքվել են Բայնդըրըլըք պողոտայում եւ բարիկադներ կառուցել: Ոստիկանությունը միջամտել է ցուցարարների գործողություններին, ինչի արդյունքում  բախում է տեղի ունեցել, որի ընթացքում մեկ ոստիկան դանակահարվել է, իսկ մեկ ոստիկան էլ  դաժան ծեծի ենթարկվել:

Նշենք, որ Թուրքիայում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակիցների 58 տոկոսը «այո» է ասել Էրդողանի կուսակցության կողմից առաջարկած փաթեթին: