ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 16-ին Վիեննայում Թեհրանի միջուկային գործարքի հարցով հանդիպում կանցկացնեն: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

«Կողմերը շարունակել են վստահորեն շարժվել Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնությունների իրականացման ուղղությամբ, որը պետք է ապահովի Իրանում ատոմային ծրագրի՝ բացառապես խաղաղ կիրառմանը»,- հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: