Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն հունվարի 16-ին, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Reuters–ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զարիֆը Վիեննայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ ԵՄ միջազգային գործերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինիի հետ՝ իրանական միջուկային գործարքի կապակցությամբ:
Իրանի միջուկային համաձայնագիրը լիարժեք կատարելու թեմայով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հավանաբար կհրապարակվի հունվարի 16-ին:
Զեկույցից հետո Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ու արտաքին քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Ֆեդերիկա Մողերինին կհրապարակեն պատժամիջոցների չեղարկման մասին ամփոփիչ հայտարարություն:
Պատժամիջոցները չեղարկելուց հետո Իրանի համար հասանելի կլինեն արտասահմանյան հաշիվների սառեցված ակտիվները, որոնց արժեքը՝ ամերիկյան ֆինանսների նախարարության գնահատականով, մոտավորապես 50 մլրդ է կազմում: Իրանը նաեւ կկարողանա ավելացնել նավթի արտահանումը՝ օրական 500 հազար բարելով, ինչը կհանգեցնի շուկայի աճին ու գերհագեցմանը:




























