Իրանը շարունակում է խախտել ԱՄՆ Անվտանգության խորհրդի բանաձեւը բալիստիկ հրթիռների վերաբերյալ, ինչը պետք է հանգեցնի նոր պատժամիջոցների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ մեկնաբանելով Թեհրանի կողմից մի քանի ամերիկացի քաղաքացիների ազատ արձակումն ու իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրագործումը։
Reuters-ի փոխանցմամբ, Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման լուրը թեթեւությամբ է լսել։ Նա նաեւ նշել է, որ նախագահի պաշտոնում իր հայտնվելու դեպքում Իրանի նկատմամբ մոտեցումը կլինի «մի վստահիր եւ ստուգիր» սկզբունքով, հաղորդում է Gazeta-ն։



























