Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հունվարի 17-ին, ողջունել է գերտերությունների հետ միջուկային համաձայնագրի իրականացումը, այն անվանելով «ոսկե էջ» էրկրի պատմության մեջ։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկրի ապագա տնտեսությունն ավելի քիչ կախված կլինի նավթից։ «Միջուկային համաձայնագիրը հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք երկրի զարգացման, ազգի բարեկեցությունը բարելավելու, տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն ստեղծելու համար»,-ասել է Ռոհանին՝ խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելու ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
Անդրադառնալով տասնյակ միլիարդավոր իրնական ակտիվների ապասառեցմանը, Իրանի նախագահն ընդգծել է, որ միջուկային գործարքը «շրջադարձային պահ» էր երկրի 80-միլիոնանոց տնտեսության համար։ Հասան Ռոհանին հավելել է, որ համաձայնագիրը Իրանի տնտեսությանը հնարավորություն է տվել նավթի ցածր գների պայմաններում կրճատել նավթի հետ կապված պորտալարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը հանել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներն այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է միջուկային ծրագրի դեմոնտաժի վերաբերյալ Թեհրանի կողմից բոլոր պայմանները կատարելու մասին։



























