Ավտրալիան կհանի Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականցման շուրջ համաձայնությունից հետո։ Այս մասին ասված է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում։

«Ավստրալիայի կառավարությունը կանցնի մի շարք պատժամիջոցների վերացմանը, այդ թվում տնտեսական, որոնք կիրառվել են ՄԱԿ-ի որոշմամբ»,-ասված է հայտարարությունում։ Բիշոփի կարծիքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը թույլ կտա ավստրալիական բիզնեսին ամբողջությամբ օգտագործել իր հնարավորություններն Իրանում։

Ավստրալիայի ԱԳ նախարարը նշել է, որ մի շարք պատժամիջոցներ, որոնք կապված են Թեհրանի ռազմական գործունեության հետ, կպահպանվեն։ Մասնավորապես, հինգ տարի կգործի սպառազինությունների արտահանման արգելքը, 8 տարի կգործի բալիստիկ հրթիռների արտադրությանն առնչվող նյութերի առեւտրի արգերլքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։