ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վերաբերյալ հայտարարությամբ։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտարարության մեջ ասվում է.

«Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։

Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։