Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն իրականություն դարձավ իրանցի ժողովրդի եւ փորձառու դիվանագետների աջակցության շնորհիվ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 17-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Միջուկային գործարքն իրականություն դարձավ երկրի ժողովրդի եւ իրանցի փորձառու եւ պրոֆեսիոնալ դիվանագետների աջակցության շնորհիվ»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Ռոուհանիի խոսքով, համաձայնագրի իրականացման մեկնարկն ու պատժամիջոցների վերացումը լայն հնարավորություններ են բացում Իրանի տնտեսության համար: «Մենք նոր ներդրումներ կուղղենք երկրի տնտեսություն, եւ դա կփոխի տնտեսության պատկերը: Մեր երկրի ապագան ազատվեց պատժամիջոցների տեսքով խոչընդոտներից»,- հայտարարել է ԻԻՀ նախագահը: