Իրանը պատրաստ է ավելացնել նավթի արտահանման ծավալները: NBC հեռուստաալիքի փոխանցմամբ, այս մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինին:

«Հաշվի առնելով համաշխարհային շուկայի պայմանները՝ Իրանը պատրաստ է օրական 500 հազար բարելով ավելացնել նավթի արտահանման ծավալները»,- իրանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն վերացրել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Թեհրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պայմանների կատարման մասին: