ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի 6 եւ Չինաստանի 1 քաղաքացիների, ինչպես նաեւ ԱՄԷ-ի 2 եւ Չինաստանի 1 ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցություն ունեն Իրանի հրթիռային ծրագրին: Պատժամիջոցները ենթադրում են այդ անձանց եւ ընկերությունների հետ ցանկացած ֆինանսական գործարքի արգելք:

«Սեւ ցուցակում» հայտնվել են, մասնավորապես, Հոնկոնգում գրանցված Anhui Land group Сo. Limited ընկերությունը, ԱՄԷ-ից Candid general trading LLC եւ Mabrooka trading co L.L.C ընկերությունները:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցներ է մշակում՝ կապված անցյալ տարվա հոկտեմբերին հեռահար գործողության բալիստիկ հրթիռների փորձարկման հետ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Վաշինգտոնում կարծում են, որ այս պատժամիջոցները կապ չունեն մյուսների հետ, որոնք Իրանի դեմ սահմանվել են միջուկային ծրագրի հետ կապված եւ պետք է չեղարկվեն համապատասխան համաձայնությունների կատարման դեպքում: