Microsoft-ը թաղել է iPhone-ը: Բառի բուն իմաստով: Microsoft-ը BlackBerry եւ iPhone հեռախոսների խորհրդանշական թաղում է  կազմակերպել: Սեւ սգո հանդերձներով թափորով տանում էին այդ սարքերի մեծ մակետները: Արարողության համար դիակառքեր են պատվիրվել:  

Նման յուրահատուկ կերպով են նշել բջջային նոր Windows Phone 7 օպերացիոն համակարգի թողարկումը, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Ferra.ru-ն:

Հանդիսավոր թաղումը խորհրդանշում է Windows Phone 7 համակարգով հեռախոսների թողարկումից հետո iPhone-ի եւ BlackBerry-ի շուտափույթ մահը:

Ակնկալվում է, որ Windows Phone 7-ը վաճառքի կհանվի հոկտեմբերի 11-ին, իսկ նոր սմարթֆոնների վաճառքը կսկսվի հոկտեմբերի վերջին:

Նոր համակարգի գովազդային արշավի համար ծախսվելու է 400 մլն դոլար: