Լաս Վեգասում մեկ շաբաթ առաջ կայացած Սպառողական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ չինացի մասնագետները ներկայացրել էին EHang 184 կոչվող թռչող մոտցիկլի նախատիպը։ Օրերս հայտնի դարձավ, որ չինացի ինժեներները պլանավորում են փոխադրամիջոցի զանգվածային արտադրություն գործարկել, հայտնում է Svopi-ն։
Սարքը կառավարվում է անօդաչու թռչող սարքերի նման. ենթարկվում է «վերելք» եւ «վայրէջք» հրամաններին, որոնք տրվում են պլանշետի օգնությամբ։ EHang 184-ը կշռում է մոտ 200 կգ, իսկ գետնից բարձրանում է մինչեւ 3.5 կմ։ 2 ժամ լիցքավորումից հետո մոտոցիկլը կարող է օդում մնալ մոտավորապես 23 րոպե՝ ժամում անցնելով 100 կմ։



























