Տոսկանայի ափերի մոտ 2000 տարվա վաղեմության հաբեր են հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով АВС-ին, իտալացի հնագետները հնագույն նավ են հայտնաբերել, որը մեկ հազարամյակ չէ, որ իր դարակներում պահպանել է սիրիական արտադրության սպասք եւ բուսական դեղորայքով «դեղատուփ»։ Նավը պատրաստված է ընկուզենու փայտից։
Նավը գտել են դեռ 20 տարի առաջ, սակայն գիտնականներին միայն վերջերս է հաջողվել ԴՆԹ-ի անալիզ անցկացնել, որն էլ ցույց է տվել, որ ավելի քան 2100 տարեկան հաբերը իրենցից շուրջ տասը բուսական թուրմ են ներկայացնում, հայտնում է New Scientist-ը։
Սակայն մի հետաքրքիր նրբություն. դեղերամիջոցներում արեւածաղիկ է հայտնաբերվել, որը, ինչպես հայտնի է, Հին աշխարհում տարածված չի եղել, քանի որ այն ժամանակ արեւածաղիկը եվրոպացիներն Ամերիկա չէին տարել։
Ըստ АВС-ի, եթե բուսաբանները հաստատեն, որ արեւծաղկի հետքերը պատահական չեն, ապա հնարավոր է, որ պատմաբանները եւ հնագետները վերանայեն այդ բուսատեսակի տարածման ավանդական տարբերակը։





























