ԵՄ պատժամիջոցային ցուցակից հանված Իրանի բանկերը կվերադառնան SWIFT համակարգին։ Այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակած հայտարարության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ այն բանկերը, որոնք դեռեւս պատժամիջոցների ցուցակում են, չեն կարող միանալ համակարգին, հայտնում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուժի մեջ է մտել Իրանի դեմ տնտեսական եւ ֆինանսական սահմանափակումները հանելու ԵՄ որոշումը, քանի որ Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները։