Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցներ կիրառելը ո՛չ օրինական, ո՛չ բարոյական որեւէ հիմք չունի այն կապակցությամբ, որ Վաշինգթոնը զբաղվում է զենքի վաճառքով, որն օգտագործում են Եմենի քաղաքացիների եւ պաղեստինցիների դեմ։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են ընդունել 11 ընկերությունների եւ անձանց դեմ, որոնք մասնակցել են բալիստիկ հրթիռների փորձարկումներին։ Պատժամիջոցային ցուցակում հայտնվել է Իրանի 6 քաղաքացի, մեկ Չինաստանի քաղաքացի, ԱՄԷ 2 եւ չինական մեկ ընկերություն։