Իրանը շարունակելու է մեծացնել հրթիռային ներուժը՝ ի հեճուկս ԱՄՆ նոր պատժամիջոցների։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Press TV-ն։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի հրթիռային ծրագրին մասնակցելու համար պատժամիջոցային ցուցակում ներառել էր Իրանի վեց եւ Չինաստանի մեկ քաղաքացու, ինչպես նաեւ ԱՄԷ երկու եւ Չինաստանի մեկ ընկերություն։

Պատժամիջոցները նախատեսում են այդ անձանց եւ ընկերությունների համար արգելել ցանկացած ֆինանսական գործողություն եւ սառեցնել ԱՄՆ-ում եւ ամերիկյան բանկերում նրանց ունեցվածքն ու ակտիվները։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցներ է մշակում հոկտեմբերին հեռահար բալիստիկ հրթիռներ փորձարկելու պատճառով, եւ դրանք կապ չունեն միջուկային ծրագրի պատճառով Թեհրանի դեմ ընդունած պատժամիջոցների հետ։