Ճապոնացի գիտնականները իրենց հայրենակիցներին 2016 թ. արեւի մասնակի խավարում ու այլ զվարճալի երկնային երեւույթներ են խոստանում: Հունվարին ավանդաբար նման ծրագիր է հրապարակում Ազգային աստղագիտական աստղադիտարանը, որը գտնվում է Տոկիոյին հարակից Միթաքա քաղաքում: Այն հայտնել է, որ տարվա կարեւորագույն իրադարձությունն է լինելու արեւի մասնակի խավարումը, որը հնարավոր կլինի դիտարկել մարտի 9-ին տեղական ժամանակով առավոտից մինչեւ կեսօր: Ըստ նրա,թե որտեղից են դիտարկելու արեւի խավարումը, արեւի սկավառակը կփակվի 16-20 տոկոսով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աստղագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում արեւին չնայել անզեն աչքերով, այլ կրել հատուկ ակնոցներ, որոնք անկասկած այդ իրադարձության նախօրեին մեծ քանակությամբ կվաճառվեն ճապոնական խանութներում: Մայիսի 31-ին Երկրին առավելագույնս կմոտենա Մարսը, որի կարմրագույն սկավառակի վրա այդ ժամանակ նույնիսկ ոչ ուժեղ սիրողական հեռադիտակի օգնությամբ հնարավոր կլինի մուգ գույնի զարդեր տեսնել: Մայրամուտից հետո մոլորակը կմտնի երկնքի հարավ արեւմտյան մաս ու լավ եղանակի դեպքում ամբողջ գիշեր պարզ կերեւա: Վերջապես օգոստոսի 12-13-ը աստղագետները խոստանում են ամենատպավորիչ երկնային երեւույթներից մեկը ՝ Պերսեիդայի ասուպային հոսքը: Այդ ժամանակաշրջանում, ինչպես մասնագետներն են վստահեցնում, մեկ ժամում հնարավոր կլինի մութ երկնքում մինչեւ 50 ընկնող աստղ նկատել, ինչի շնորհիվ բոլոր ցանկացողները կկարողանան բազմաթիվ ցանկություններ պահել: