Վաստանի դեմ Կրեմլի կողմից նոր ռազմական արշավի վտանգ գոյություն ունի: Ամերիկյան Newsweek հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ խոսելով ռուս-վրացական հարաբերությունների մասին:
Պատասխանելով հարցին, թե, արդյոք վրացիները զգո՞ւմ են, որ ԱՄՆ-ը մոռացել է Վրաստանի մասին, Սահակաշվիլին բացասական պատասխան է տվել՝ նկատելով, որ Թբիլիսին մինչ այսօր աջակցություն է ստացել Միացյալ Նահանգներից, հաղորդում է NEWSru.com-ը:




























