Անցած գիշեր Թուրքիայի հարավ արևելքում ճանապարհին դրված ռումբի պայթյունի հետևանքով Երեք ոստիկան է զոհվել, եւս չորսը վիրավորվել են: Այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին գտնվող Շըրնաք նահանգում: Պայթյունը կազմակերպել էին Քուրդիստանի բանվորական կուսակցության աշխարհազորայինները: Նրանք գրոհել էին նաեւ թուրքական զորքերի ռազմակայանի վրա: Հարձակման հնարավոր զոհերի մասին չեն հայտնում:

Հուլիսի կեսերին թուրքական բանակը երկրի տարածքում ու Իրաքի հյուսիսում Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ մի քանի գործողություն էր իրականացրել: Դրան ի պատասխան՝ ՔԲԿ-ն սկսել է ակտիվ մարտական գործողություններ՝ գրեթե ամեն օր մի քանի անգամ հարձակվելով ուժայինների վրա: Թուրքիայի հարավ արեւելքում ու արևելքում գրոհայինները դեռ հենակետեր ունեն, հայտնում է ՏԱՍՍ-ը: