Philips ընկերությունն օծանելիքի տարայի նմանվող մարտկոց է ներկայացրել: Power Potion 3000 նորույթը նախատեսված է ինչպես iPhone-ների, այնպես էլ այլ բջջային սարքերի համար:

Արտադրող ընկերությունը պնդում է, որ մարտկոցը կբավականացնի սմարթֆոնների մեծ մասի առնվազն մեկ լրիվ լիցքավորման համար:  Հավանական է, որ բարակ, կոմպակտ «կանացի» մոդելների համար, ինչպիսիք են iPhone 6-ը կամ Samsung Galaxy A5-ը, դա իսկապես այդպես է: Սարքի կորպուսի վրա լուսադիոդային ինդիկատորը կտեղեկացնի լիցքավորման մակարդակի մասին, հաղորդում է Vesti-ն:

Power Potion 3000-ի դիզայնի հեղինակը Philips ընկերության ավագ դիզայներ Եկատերինա Վոնգն է: