Կյուրոս Մեծի գլանը՝ Ք.Ա. 6-րդ դարի փաստաթուղթը, որը երբեմն անվանում են «մարդու իրավունքների հնագույն հռչակագիր», Բրիտանական թանգարանի կողմից հանձնվել է Իրանին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Associated Press-ին, գլանն արդեն Իրանում է:
Նշենք, որ գլանի շուրջ վերջին շրջանում լուրջ կրքեր էին բորբոքվել: Մեծ Բրիտանիան պարտավորվել էր հանձնել հնագույն փաստաթուղթը, սակայն հետաձգում էր: Իրանն, իր հերթին, հետաձգումը բացատրում էր քաղաքական դրդապատճառներով եւ սպառնում էր խզել կապերը Բրիտանական թանգարանի հետ, եթե այն հնագույն փաստաթուղթը հետ չվերադարձվի: Թեհրանը նաեւ փոխհատուցում էր պահանջում: Բրիտանական թանգարանը հետաձգումը բացատրում էր հետազոտությունների անցկացմամբ:





























