Վրաստանը կօգնի Տուվալու կղզիներին։ Նման որոշում է կայացրել վրացական կառավարությունը, հայտնում է Civil Georgia-ն։ Օգնությունը ֆինանսական բնույթ է կրում, սակայն միջոցների չափի մասին դեռեւս չի բարձրաձայնվում։

Նշենք, որ Տուվալուն այն երկրների թվում է, որոնք սատարում են ՄԱԿ-ի՝ վրացի փախստակաների՝ Աբխազիա եւ Հարավային Օսիա վերադառնալու մասին բանաձեւին, հայտնում է Lenta.ru-ն։

Տուվալուն փոքրիկ կղզիախումբ է Պոլինեզիայում։ Այնտեղ շուրջ 12 հազար մարդ է բնակվում։