Հայաստանի էկոնոմիկայի նախարարի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կստորագրվի, գրում է իրանական The Tehran Times-ը։

Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը եւ Իրանի առեւտրի նախարար Մեհդի Գազանֆարին քննարկել են երկկողմ առեւտրային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Թեհրանը Երեւանին ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ներկայացրել էր 2009 թվականի օգոստոսին։

Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալը կազմել է 45 մլն դոլար։ Թեհրանից Երեւան արտահանումը կազմել է 31 մլն դոլար։