Իլինոյսի համալսարանի հետազոտողներն առնետների վրա անլար սարքեր են փորձարկում, որոնք կարող են վերահսկել ներգանգային ճնշումը ուղեղի ջերմաստիճանը: Օգտագործումից հետո սարքը կարող է լուծվել օրգանիզմում: Աշխատանքին կարելի է ծանոթանալ Nature ամսագրում:

Ըստ Gazeta.ru-ի, բժշկական բազմաթիվ գործողություններ ֆիզիոլոգիական ցուցանիշների անդադար դիտարկում են պահանջում: Ներկայում օգտագործվող էլեկտրոնային սարքերը հիվանդների առողջության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում. դրանք վարակի օջախ են եւ բացասաբար են անդրադառնում իմունային համակարգի վրա:

Նոր ցուցիչները պատրաստված են սիլիցիումի հիմքով, ինչը դրանց թույլ է տալիս պատվաստումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում լուծվել օրգանիզմում:

Սարքը երեք օր շարունակ անդադար արձանագրում է գլխուղեղի ջերմաստիճանը եւ ներգանգային ճնշումը: Գանգուղեղային վնասվածքների պարագայում առաջին երեք օրերի ֆիզիոլոգիական ցուցանիշները շատ կարեւոր են հիվանդի վիճակին հետեւելու համար: