Kingston ընկերությունը DataTraveler 2000 USB-կրիչ է ներկայացրել: Դրա հիմքում տվյալների գաղտնագրում եւ սարքի հասանելիության PIN-կոդ է կիրառվում: Այն ներմուծվում է հատուկ փոքրիկ ստեղնաշարի օգնությամբ, որը տեղադրված է հենց սարքի մեջ:
Ըստ TJ-ի, գաղտնաբառից բացի, սարքի լրացուցիչ անվտանգությունն ապահովում է մեխանիկական արգելափակումը, որը գործարկվում է USB-ն անջատելու դեպքում:



























