Ամերիկյան Apple կորպորացիան հայտնել է իր App Store էլեկտրոնային խանութում հավելվածների գները բարձրացնելու մտադրության մասին, հաղորդում է 9to5Mac պորտալը:
Մասնավորապես, գները կբարձրանան Ռուսաստանում, Կանադայում, Իսրայելում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում եւ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, հաղորդում է Gazeta-ն:
Հավելվածների գները կբարձրանան 72 ժամվա ընթացքում, միջինը 20-25 տոկոսով:



























