Իրավապաշտպանների անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն, Apple, Samsung, Volkswagen, Microsoft եւ Sony ընկերությունները չեն անցել թեստը, որը ցույց կտար, որ իրենց սարքավորումների արտադրության համար անհրաժետ կոբալտը ձեռք է բերվել առանց մանկական աշխատուժի օգտագործման: Այս մասին ասված է Amnesty International կազմակերպության զեկույցում, հաղորդում է Gazeta-ն:
Իրավապաշտպանների տվյալներով, այս ընկերությունները կոբալտ են ստանում Zhejiang Huayou Cobalt Ltd (Huayou Cobalt) ընկերությունից, որի ստորաբաժանումը Կոնգոյում մանկական աշխատուժ է օգտագործում:
Կոնգոյի հանքերում, ըստ իրավապաշտպանների, մի քանի հազար երեխա է աշխատում, որոնց տարիքն սկսվում է 7 տարեկանից:



























