Twitter միկրոբլոգների ծառայությունն այսօր՝ հունվարի 19-ին անհասանելի է դարձել: Կայք մտնելու փորձի ժամանակ էկրանին տեխնիկական սխալի մասին հաղորդագրություն է երեւում, հաղորդում է Gazeta-ը:
«Ինչ-որ բան այնպես չէ: Շնորհակալություն անսարքության մասին հաղորդագրության համար: Մոտ ժամանակներս մենք կվերացնենք խնդիրը եւ համակարգը կբերենք աշխատանքային վիճակի»,-ասված է հաղորդագրությունում:
Twitter-ի բջջային հավելվածը հայտնում է նաեւ թվիթներ ներբեռնելու անհնարինության մասին: նախորդ անգամ Twitter-ում լայնամասշտաբ խափանում տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 19-ին:



























