Երեւանում ավարտին է մոտենում անիմացիոն ֆիլմերի ReAnimania երկրորդ միջազգային փառատոնը: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն ու պարգեւների հանձնումը կայանալու են այսօր` սեպտեմբերի 13-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Սեպտեմբերի 9-ին մեկնարկած փառատոնին մասնակցել են անիմացիոն աշխարհի հայտնի ներկայացուցիչներ: Ներկայացվել էին ավելի քան 200 աշխատանքներ 30 երկրներից:

Փառատոնը բաղկացած էր 4 մրցութային ծրագրերից. լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական եւ հեռուստատեսային ֆիլմերի: Առանձին մրցանակներ են տրվելու լավագույն երաժշտության համար: Կլինեն նաեւ մրցանակներ «Լավ նորամուտ», «Լավ քաղաքացի» անվանակարգերում: