Միկրոբլոգների Twitter ծառայությունը գլոբալ խափանումից հետո վերականգնել է աշխատանքը: Օգտատերերը  հունվարի 19-ին չեն կարողացել մուտք գործել սոցիալական ցանց, իսկ կայք մտնելու փորձի ընթացքում ծառայությունը տեխնիկական սխալի մասին հաղորդագրություն էր ներբեռնում: 

Ավելի քան մեկ ժամ անց ծառայության  աշխատանքը գրեթե ամբողջությամբ վերականգնվել էր ինչպես վեբ-տարբերակում, այնպես էլ` բջջային հավելվածում: Սակայն այս պահին սոցցանցում նկարներ չեն կարողանում ներբեռնել, գրում է  Gazeta-ն:

Twitter-ի նախորդ լայնածավալ խափանումը տեղի էր ունեցել 2015-ի նոյեմբերի  19-ին: