Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը կզբաղվի իրանական միջուկային ծրագրի մոնիտորինգով: Այդ մասին հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն` ելույթ ունենալով ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստին:
Նրա խոսքով, բոլոր վերահսկողական միջոցառումների իրականացման համար լրացուցիչ ֆինանսավորում անհրաժեշտ կլինի եւ ինքը շուտվ կներկայացնի 2017-ի բյուջեի նախագիծը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:



























