ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Արարատ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական:




























