Ռուսաստանում հունվարի 19-ից թույլատրվում է Իրանի 4 ձեռնարկություններից կաթի եւ կաթնամթերքի մատակարարումը: Այս մասին ասված է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրությունում:

«Թույլտվությունը վերաբերում է Իրանից ԵՏՄ տարածք արտահանվող խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի եւ այծի կաթից ստացված ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքին»,- ասված է հաղորդագրությունում:

Կաթ եւ կաթնամթերք կարող են ներկրել Fars Pegah Pasteurized Milk, Golpayegan Pegah Dairy, Kalleh Dairyproduction եւ Tehran Pegah Pasteurized Milk ձեռնարկությունները: Դրանք կաթնամթերքի լայն տեսականի են արտադրում:

Ըստ ՏԱՍՍ-ի, ռուսական առեւտրի ցանցերը պատրաստ են ավելացնել Իրանից ստացվող ապրանքատեսակների թիվը, ընդ որում, որոշ դեպքերում դրանք կարող են փոխարինել նաեւ թուրքական արգելված արտադրանքին: